
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Ադրբեջանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆայգ Գուլիևին:
Մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը պաշտոնյաները խոսել են երկու երկրների պատմական բարեկամական և գործընկերային կապերի մասին, և այս համատեքստում, ուշադրություն են դարձրել միջխորհրդարանական համագործակցության խորացմանը: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանի խաղաղության և անվտանգության կարևորությանը:
Հանդիպմանը խոսվել է նաև համաճարակի հետ կապված մարտահրավերների մասին և նշվել, որ համաճարակի ավարտից հետո, առևտրային կապերի և զբոսաշրջության արագ վերականգնումը երկու երկրների համար էլ առաջնահերթություն կլինեն: