
Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի ConIFA-2019 կողմից կազմակերպվող միջազգային ֆուտբոլային մրցաշարին, որը հունիսի 1-9-ը կայանալու է Արցախում, այցելել են Վրաստանի կողմից չճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչները:
Ինչպես գրում են աբխազական և օսական լրատվամիջոցները, բացի մրցաշարի բացումից, Աբխազիայի և Հարավային Օսիայի պատվիրակությունները պաշտոնական հանդիպումներ կանցկացնեն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև կայցելեն պատմամշակույթային վայրեր:
Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի ConIFA-2019-ում կմասնակցեն նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի ֆուտբոլի հավաքականները:
Լուսանկարը՝ ArtsakhPress-ից