Վրաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում առցանց ուսուցման անցնելու հայտադիմում է լրացրել 493 աշակերտ։ Այս մասին հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության կրթության կառավարման տեղեկատվական համակարգը (EMIS):
Միևնույն ժամանակ, փետրվարի 24-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում առցանց ուսուցման դիմումը չեղարկել է 7340 աշակերտի ծնող։
Հիշեցնենք, որ ընդհանուր հաշվով Վրաստանի հանրապետության ողջ տարածքում աշակերտների թիվը կազմում է 624 հազար: