Էլեկտրոնային (առցանց) ազարտային-շահումով խաղերը կկազմակերպվեն թույլտվությամբ։ Համապատասխան փոփոխությունները ներառված են Վրաստանի կառավարության նախաձեռնած «Վիճակախաղերի, ազարտային և շահումով խաղերի կազմակերպման մասին» օրինագծում։
Օրինագծի համաձայն, ներդրվում են առցանց ազարտային խաղերի թույլտվության տեսակները: Առցանց խաղերի թույլտվություն կտրամադրվի ֆիզիկական թույլտվություն ունեցողներին այնպես, ինչպես ներկա պահին է` որոշ փոփոխություններով:
Գործող օրենքի համաձայն՝ առցանց խաղեր կազմակերպելու իրավունքը լրացուցիչ թույլտվություն չի պահանջում, և դրա հնարավորությունն ունի ազարտային խաղի կամ շահումով խաղի թույլտվության սեփականատերը։