
Ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատաճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը:
Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։
Անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։