
Հունվարի 31-ին ու փետրվարի 1-ին Վրաստանի որոշ շրջաններում տեղումներ են սպասվում, բարձր լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, որոշ տեղերում ինտենսիվ, ծովում՝ 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ։
Մերթ ընդ մերթ ուժգին քամի է կանխատեսվել՝ արևմտյան ուղղությամբ։ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տվյալներով՝ լեռնային գոտիներում սպասվող տեղումները կարող են սողանքի պատճառ դառնալ։
Հիշեցնենք՝ այսօր սահմանափակումներով են գործում նաև վրաց-ռուսական սահման տանող միակ ավտոմայրուղու որոշ հատվածներ։