
Վրաստանում առաջիկա օրերին` դեկտեմբերի 21-26-ը սպասվում է ցուրտ և տեղումնառատ եղանակ, տեղումները կլինեն ձյան տեսքով։
Լեռներում կգրանցվի մառախուղ և բուք, ծովափնյա շրջաններում` քամի և հնարավոր է փոթորիկ, լեռնային շրջաններում կա ձնահյուսի վտանգ։
Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կկազմի՝ -9, -14, արևմտյան Վրաստանում՝ -11, -15։
Մայրաքաղաքում ևս եղանակը զգալիորեն կվատթարանա, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի -1— +2 աստիճան, իսկ գիշերային ժամերին` -2 — -3 աստիճան։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ճանապարհների առանձին հատվածներում երթևեկությունը կսահմանափակվի։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր