
Վրաստանի երկաթուղիների հայտարարության համաձայն, առատ ձյան և վատ եղանակի պատճառով դադարեցվում է գնացքի ևս մի քանի երթուղի:
Հայտարարությունում նշվում է, որ երկաթուղու երթուղիները կվերականգնվեն եղանակային պայմանների բարելավումից հետո։
«Վրաստանի երկաթուղին տեղեկացնում է, որ վատ եղանակի և առկա առատ ձյան պատճառով դադարեցվում են մի քանի գնացքների երթուղիներ, մասնավորապես.
Փետրվարի 26.
- № 804 Թբիլիսի — Բաթումի,
- № 801 Բաթումի — Թբիլիսի,
- № 869 Զուգդիդի — Թբիլիսի,
- № 874 Թբիլիսի — Փոթի,
- № 617 Բորջոմի — Թբիլիսի,
- № 686 Թբիլիսի — Բորջոմի,
Փետրվարի 27 — 28.
- № 854 Թբիլիսի — Օզուրգեթի,
- № 853 Օզուրգեթի — Թբիլիսի,
- № 6355/6356 Քութայիսի — Ռիոնի,
- № 6353/6354 Քութայիսի — Ռիոնի,
- № 682/681 Քութայիսի — Բաթումի,
- № 684/683 Քութայիսի — Բաթումի,
- № 613/614 Բաթումի — Օզուրգեթի,
- № 618/617 Թբիլիսի — Բորջոմի,
- № 685 Բորջոմի — Թբիլիսի»,- նշված է հայտարարության մեջ։
Վրաստանի երկաթուղին տեղեկացնում է, որ ուղևորներին ետ կվերադարձվի գնված տոմսերի ամբողջական գումարը: