
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Ըստ ՀՀ Ազգային ժողովի մամլո հաղորդագրության, հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին՝ Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:
Կողմերը նաև տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում համավարակի կանխման ուղղությամբ կատարվող միջոցառումների և առկա իրավիճակի վերաբերյալ: