2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար նախատեսված տուգանքներից բյուջե մուտքագրված գումարն աճել է 1,4 մլն լարիով։
Bpn.ge լրատվականի փոխանցմամբ՝ այս ցուցանիշը 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 85 տոկոսով: Այս տարվա 10 ամսում առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվող ուղևորների նկատմամբ կիրառվել է 3 մլն 087 հազար 325 լարի, իսկ 2022 թվականի հունվար-հոկտեմբերին՝ 1 մլն 666 հազար 870 լարի։
Հիշեցնենք. Թբիլիսիում 20 լարի տուգանք է կիրառվում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսով առանց ուղեվարձը վճարելու երթևեկության համար. 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է` հասնելով 40 լարիի: