2024 թվականին քաղաքային տրանսպորտով (մետրո, միկրոավտոբուս և ավտոբուս) առանց ուղեվարձի երթևեկելու համար արձանագրված տուգանքները կազմել են 3 միլիոն 60 հազար 175 լարի (մոտ 1 միլիոն 44 հազար 428 դոլար), ինչը 150 հազար 922 լարիով (մոտ 51 հազար 509 դոլար) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վրաստանի ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-դեկտեմբերին վերոնշյալի համար նշանակվել է 2 միլիոն 909 հազար 253 լարի (մոտ 992 հազար 919 դոլար) տուգանք։
Նշենք, Թբիլիսիում 20 լարի (մոտ 7 դոլար) տուգանք է սահմանված քաղաքային տրանսպորտով, մասնավորապես ավտոբուսներով, առանց տոմսի երթևեկելու համար, եթե անձը 30 օրվա ընթացքում չվճարի տուգանքը, կկիրառվի 40 լարի (մոտ 13 դոլար) տուգանք։
2019 թվականի հուլիսի 4-ից տուգանքի չափն ավելացել է, նախկինում տոմս չունեցող ուղևորները տուգանվում էին ընդամենը 5 լարիով (մոտ 2 դոլար)։