Առանց տոմսի երթևեկողների տուգանքները նվազել են

2025 թվականի հունվար-մարտ ամիսներին անտոմս երթևեկության համար նշանակված տուգանքները կազմել են 396 հազար 628 լարի (մոտ 141 հազար 652 դոլար) , ինչը 55%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մասնավորապես, Ֆինանսների նախարարության Վրաստանի միասնական բյուջեի եկամուտների համաձայն,  2024 թվականի հունվար-մարտ ամիսներին անտոմս երթևեկության համար կիրառվել է 888 հազար 305 լարի (մոտ 317 հազար 439 դոլար) տուգանք։

Այս տարվա առաջին 3 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են նաև պատժամիջոցներից և տուգանքներից  ստացված եկամուտները։ Տվյալների համաձայն, այս գումարից 69 մլն 197 հազար 494 լարի (մոտ 24 մլն 713 հազար 390 դոլար) մուտքագրվել է բյուջե այս տարվա հունվար-մարտ ամիսներին, իսկ 92 մլն 246 հազար 803 լարի (մոտ 32 մլն 945 հազար 286 դոլար)` 2024 թվականի նույն ժամանակահատվածում։

Նշենք. Թբիլիսիում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսներով, առանց տոմսի երթևեկելու համար գանձվում է 20 լարի տուգանք։ Եթե ​​անձը չի վճարում տուգանքը 30 օրվա ընթացքում, տուգանքը կրկնապատկվում է։