
«Վրացական երազանք»-ի կառավարությունը վերջնականապես արգելեց օտարերկրյա դրամաշնորհների ընդունումն առանց կառավարության համաձայնության։
«Վրացական երազանք»-ի միակուսակական խորհրդարանը 2 օրում քննարկեց և հաստատեց քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների դեմ ուղղված օրենքն արագացված ընթացակարգով։
Փոփոխություններն այժմ պարտավորեցնում են շնորհողին (դոնորին)` դիմել Վրաստանի կառավարությանը կամ Վրաստանի կառավարության նշանակած լիազորված անձին/մարմնին համապատասխան հաստատման համար և ներկայացնել դրամաշնորհային պայմանագրի նախագիծ:
Համապատասխան համաձայնություն ստանալու համար դրամաշնորհ տրամադրող անձը պետք է դրամաշնորհի համաձայնագրի նախագիծ ներկայացնի Վրաստանի կառավարություն կամ Վրաստանի կառավարության նշանակած լիազորված անձին/մարմնին:
Հակակոռուպցիոն բյուրոն՝ Ռաժդեն Կուպրաշվիլիի գլխավորությամբ, նշանակված է որպես արգելված դրամաշնորհների տրամադրման և ստացման մոնիտորինգի պատասխանատու մարմին։
Օրենքի նախագծով նախատեսվում են պատժամիջոցներ արգելված դրամաշնորհներ ստանալու դեպքում։