
Թբիլիսիում կայացել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառում–համերգ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Ռեվազ Ջավելիձեն, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, հրավիրված էին Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր։
Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ՀՀ Կառավարության և ԿԳՄՍ նախարարության կողմից։
Մինչ այդ, մեծանուն կոմպոզիտորի թիֆլիսյան տանը՝ Ուզնաձե 93 հասցեում, որտեղ 1906-1922 թվականներին ապրել է նա, բացվել եռալեզու հուշատախտակ։