Գինու ազգային գործակալությունը հայտնում է, որ պետության առաջնահերթությունը վրացական գինու որակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն է։
«Գինու գործակալության գործունեության հիմնական ուղղություններից մեկն է վրացական գինու և խաղողից ստացված սպիրտի որակի վերահսկումը։ Արտադրության միջազգային ստանդարտներին համապատասխանեցումն ապահովում է վրացական ալկոհոլային խմիչքների, այդ թվում՝ առաջին հերթին գինու մրցունակության և պահանջարկի աճ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում»,- ասվում է գինու գործակալության տարածած հաղորդագրությունում։
Որակի առավելագույն վերահսկման նպատակով 2021 թվականի հունիսից, գինու ազգային գործակալության հետ կնքված պայմանագրերի համաձայն, վրացական գինին ստուգվում է միջազգային SGS և Bureau Veritas աուդիտորական ընկերությունների կողմից։ Այս ընկերությունների կողմից անցած տարի իրականացվել է 166 ստուգում, որակի անհրաժեշտ շեմը չի ապահովել 20-ը։