Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր նշում է կուսակցության հիմնադրման 10-ամյակը։ Կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով ձեռքբերումների մասին, որոնց թվում ընդգծվում է այն, որ իրենց կառավարման տարիներին երկրում պատերազմ չի եղել.
«Վրացական երազանքի կառավարությունն առաջինն է, որի օրոք երկիրը պատերազմ չի ունեցել։ Պրագմատիկ արտաքին քաղաքականության միջոցով, չնայած անվտանգության լուրջ մարտահրավերներին, «Վրացական երազանքը» ամրապնդել է խաղաղությունը և որակապես բարձրացրել երկրի կայունությունն ու անվտանգությունը», — ասված է տարածած հայտարարության մեջ։
Միաժամանակ, «Վրացական երազանքը» հանգամանորեն խոսել է ժողովրդավարության առումով ձեռքբերումների մասին և նշել, որ այսօր Վրաստանում ժողովրդավարության զարգացման աստիճանը զգալիորեն գերազանցում է տնտեսական զարգացման աստիճանին։
Ըստ կուսակցության՝ նման ժամանակներում ժողովրդավարությունն ավելի ցածր գին ունի հանրային ընկալման մեջ.
«Լրատվամիջոցների ազատությունը և լրատվամիջոցների բազմակարծությունը երաշխավորված են բարձր մակարդակով։ Կանխվեց ընտրակեղծիքների համակարգված պրակտիկան, բնակչության պահանջով ստեղծվեցին ընտրական մարմիններ։ Տնտեսական ազատությունը և սեփականության իրավունքները պաշտպանված են բարձր մակարդակով: Երկիրն ունի նոր սահմանադրություն, որը լիովին համապատասխանում է եվրոպական լավագույն փորձին և խորհրդարանական ժողովրդավարության չափանիշներին: Դատարանը, դատախազությունը և ՆԳՆ-ն այլևս չեն օգտագործվում որպես ռեպրեսիվ մեխանիզմ, ինչը հստակորեն հաստատվում է մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետազոտություններով և վիճակագրությամբ»։
Կարդացեք նաև՝
Վրացական երազանքը 10-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել