
Մայիսի 28-ին Թբիլիսիում նշվեց առաջին Հանրապետության անկախության հռչակման 101-րդ տարեդարձը։
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հանրապետական մաղթանք հնչեց Հայաստանի և հայ ժողովրդի խաղաղ ու բարեբեր կյանքի համար:
Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հանրապետության օրվան։ Միջոցառումը մեկնարկեց Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ելույթով: Անդրադառնալով օրվա խորհրդին, դեսպանն ընդգծեց Հայաստանի առաջին Հանրապետության դերն ու նշանակությունը։
Միջոցառմանը ցուցադրվեց առաջին Հանրապետության ստեղծման պատմության մասին վավերագրական ֆիլմ: Երգերի և երաժշտական կատարումներով հանդես եկան «Հայարտուն» կենտրոնի սաները։
Մայիսի 28֊ը Թբիլիսիում
Posted by Aliq Media on Tuesday, May 28, 2019