
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ հունվար-մարտ ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի ապրանքաշրջանառությունը կազմել է 3,866 մլրդ դոլար, ինչը 38 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Արտահանումն աճել է 43,3 տոկոսով և կազմել 1,171 մլրդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 35,8 տոկոսով և կազմել է 2,695 մլրդ դոլար։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2022 թվականի հունվար-մարտին կազմել է 1,523 մլրդ դոլար՝ արտաքին առևտրաշրջանառության 39,4 տոկոսը։