Գալիք ուստարում Վրաստանում դպրոց կարող են հաճախել այն երեխաները, որոնք մինչև տարեվերջ կդառնան 6 տարեկան: Այս մասին կրթության նորանշանակակ նախարար Ալեքսանդրե Ծուլաձեն հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Վրաստանի «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025-2026 ուսումնական տարում այն աշակերտները, որոնք մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը կդառնան 6 տարեկան, ծնողների ցանկության դեպքում կարող են ընդունվել դպրոց»,- ասել է Ծուլաձեն։
Առաջին դասարանցիների դպրոց հաճախելու տարիքը հաճախ է փոխվում, տարիներ շարունակ այն բուռն քննարկման առարկա է եղել: 2024 թվականի սեպտեմբերին ուսումը սկսելու իրավունք են ստացել այն երեխաները, որոնց 6 տարին լրացել է մինչև դեկտեմբերի 1-ը: Անցած ուսումնական տարում՝ 2023 թվականին, առաջին դասարան հնարավորություն ունեցան ընդունվել մինչև նոյեմբերի 1-ը 6 տարին լրացած երեխաները։