
Այսօր Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն առաջին անգամ կայցելի Վրաստան: Լիբերմանին հյուրընկալելու է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՊՆ-ն:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Իսրայելի և Վրաստանի պաշտպանության նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցությանն ու համատեղ աշխատանքներին ուղղված հարցեր: Հանդիպումից հետո Լևան Իզորիան և Ավիգդոր Լիբերմանը համատեղ հռչակագիր կստորագրեն:
Պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո Իսրայելի պաշտպանության նախարարը ծաղկեպսակ կդնի Հերոսների հրապարակում՝ ի հիշատակ տարածքային ամբողջականության համար ընկած հերոսների:
Այցի ընթացքում Ավիգդոր Լիբերմանը հանդիպում կունենա նաև վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: