«Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստաընկերություն) աշխատակազմի մի մասը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով ԵՄ ինտեգրման գործընթացը դադարեցնելու մասին «Վրացական երազանքի» հայտարարության դեմ ոտքի ելած ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները և պահանջելով, որ իրենց եթերը հատկացվի հանրային քննարկումներին։
Հայտարարությունը ստորագրել են «Առաջին ալիք»-ի 60 (12:29) աշխատակիցներ, այդ թվում՝ հաղորդավարներ Նինո Զաուտաշվիլին և Վասիլ Իվանով-Չիքովանին։ Փաստաթուղթը բաց է ստորագրման համար։
Հանրային հեռարձակողի աշխատակիցները կարծում են, որ նոյեմբերի 28-ին վարչապետի և խորհրդարանի նախագահի հայտարարած որոշումը խախտում է եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրումն ապահովելու Սահմանադրությամբ սահմանված պարտավորությունը։
«Հանրային հեռարձակողի գաղափարը ժողովրդավարական պետության կարևորագույն ձեռքբերումն է, ուստի մենք մեր պարտավորությունն ենք համարում պաշտպանել խոսքի ազատությունը։ «Առաջին ալիք»-ի աշխատակիցներս դատապարտում և բողոքում ենք մեր համաքաղաքացիների և գործընկերների նկատմամբ բռնությունների դեմ։ Մենք քաղաքացիական և մասնագիտական պատասխանատվություն ենք զգում, այդ իսկ պատճառով ողջունում և պահանջում ենք, որ մեր եթերը նվիրված լինի հասարակական կարծիքի արտահայտմանը և հանրային քննարկումներին»,- ասված է հայտարարության մեջ։
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հինգ օր շարունակ եվրոպամետ ցույցեր անցկացնող ցուցարարներն «Առաջին ալիք»-ին մեղադրում են լուրերի կողմնակալ լուսաբանման համար:
Կարդացեք նաև`