
Մինչև հուլիսի 5-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում կլինի +29, +34, Արևելյան Վրաստանի ցածրադիր վայրերում՝ +32, +37 աստիճան:
Թբիլիսիում ևս հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կլինի +35, +37 աստիճան: