Առաջիկա օրերին Վրաստանում եղանակը կփոխվի, երկրի ամբողջ տարածքում կանխատեսվում են տեղումներ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Նոյեմբերի 10-ից սպասվում է անձրև և ամպրոպ, բարձրադիր գոտիներում՝ ձյուն։ Երկրի արևելյան հատվածում ցերեկային ժամերին սպասվում է +7 — +9 աստիճան տաքություն, արևմուտքում օդի ջերմաստիճանը կկազմի +13 — +9 աստիճան։
Մայրաքաղաքում ևս առաջիկա օրերին կանխատեսվում են տեղումներ, մինչև նոյեմբերի 12-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի +14 — +8 աստիճան, իսկ գիշերային ժամերին՝ +5 — +2 աստիճան։
Ժամանակ առ ժամանակ երկրի ամբողջ տարածքում հնարավոր է քամի, որոշ վայրերում` բուք։
Սպասվող անձրևները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում և սողանքներ՝ երկրի լեռնային շրջաններում։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր