Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է տաք և չոր եղանակ

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է տաք և չոր եղանակ։

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության` Թբիլիսիում նույնպես սպասվում է տաք և չոր եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան։

Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +29 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +15, +17 աստիճան: