
Հունվարի 28-31-ը Վրաստանի գրեթե ողջ տարածքում հիմնականում սպասվում է առանց տեղումների, տաք եղանակ:
Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տեղեկատվությամբ, հունվարի 28-31-ը օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանի հարթավայրերում կկազմի +14, +19, իսկ արևելյան Վրաստանի ցածրադիր գոտիներում +10, +15 աստիճան:
Թբիլիսիում նույնպես կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կկազմի +10, +12 աստիճան: