Առաջիկա օրերին Վրաստանում եղանակը կվատթարանա

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մարտի 17-ից արևմտյան Վրաստանում, իսկ մարտի 19-20-ին երկրի մեծ մասում սպասվում է անձրև, բարձր լեռնային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է առատ ձյուն:

Ափամերձ շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում, ծովում` 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ:

«Վրաստանի լեռնային շրջաններում օդի բարձր ջերմաստիճանի հետևանքով առաջացած ձնհալը և ուղեկցվող ինտենսիվ անձրևները կարող են զգալիորեն բարձրացնել գետերի ջրի մակարդակը, հուներից վարարել որոշ հատվածներում և հեղեղել հարակից տարածքները, ինչպես նաև առաջացնել հեղեղումներ արևելյան Վրաստանի փոքր գետերում: Հանրապետության բարձր լեռնային շրջաններում հնարավոր են ձնահյուսեր, իսկ լեռնային շրջաններում` սողանքներ և ջրհեղեղներ (վտանգի բարձր մակարդակ)»,- ասված է տարածված տեղեկատվության մեջ։