
Մինչև սեպտեմբերի 22-ը Վրաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից:
Գործակալության տեղեկատվությամբ, Արևմուտքի ուղղությամբ կփչի ուժեղ քամի, ինչպես նաև հնարավոր է կարկուտ, ծովում՝ 3-4 բալանոց ալիք:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, սպասվող ուժեղ տեղումների պատճառով հնարավոր է վարարեն Վրաստանի փոքր գետերը, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների առաջացում և ակտիվացում: