
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, փետրվարի 4-6-ը Վրաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Interpressnews-ին գործակալությունից տեղեկացրել են, որ Վրաստանի որոշ տարածքներում կփչի ուժեղ քամի, օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում կկազմի 16-21, իսկ արևելյան Վրաստանում՝ 7-12 աստիճան տաքություն:
Բացի այդ, նշվում է, որ փետրվարի 7-ին օրվա ընթացքում որոշ վայրերում հնարավոր է անձրև: Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում և հարթավայրերում կկազմի 12-17 աստիճան:
Թբիլիսիում հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 16 աստիճանի: