
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Վրաստանի որոշ շրջաններում մինչև հուլիսի 19-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտի և քամու ուժգնացում։
Ըստ կանխատեսման՝ Թբիլիսի քաղաքում հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։
Արևմտյան Վրաստանում տեղ-տեղ կդիտվի անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջանների առանձին վայրերում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հնարավոր են կարկուտ և ուժեղ քամի: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան