
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, մարտի 19-ին Վրաստանում ջերմաստիճանը կիջնի՝ հարթավայրերում կկազմի 7-12 աստիճան:
Մարտի 20-22-ն առանձին շրջաններում տեղումներ են սպասվում: Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա ցերեկը կլինի 9-14 աստիճան տաքություն:
Մարտի 23-ին սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 18-23 աստիճան կլինի: