Մինչև հուլիսի 7-ը Վրաստանում սպասվում է օդի բարձր ջերմաստիճան, իսկ ժամանակ առ ժամանակ՝ տեղումներ։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ երկրի առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։
Տեղեկատվության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին արևմտյան Վրաստանում կբարձրանա մինչև +33, +38 աստճան։
Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ի ցերեկը կկազմի +33, +35, իսկ հուլիսի 5-6-ին կբարձրանա մինչև +36, +38 աստիճան տաքություն։
Քարթլիում բարձր ջերմաստիճանի ֆոնին առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի. Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ի ցերեկը կկազմի +33, +35, 5-6-ին կբարձրանա +36, +38 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան տաքություն։