
Վրաստանում մինչև մարտի 4-ը կպահպանվի առանց տեղումների եղանակը։ Տեղ-տեղ կփչի արևելյան քամին։ Այս տեղեկությունը տարածել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Երկրի արևմտյան մասում կպահպանվի տաք եղանակը։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան։
Գործակալության տվյալներով՝ Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +9, +11 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +6, +8 աստիճան։