![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2022/02/272965748_469040038011101_3283261369951652922_n.jpg)
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հաղորդագրություն է հրապարակել հունվարի 7-9-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Գործակալության տվյալներով՝ հունվարի 7-9-ը Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 7-ին և 8-ին ցերեկը կլինի +5, +7, հունվարի 9-ին՝ +12 աստիճան տաքություն։
Արևմտյան Վրաստանում հունվարի 7-9-ը կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +15, +17 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը հունվարի 7-ին և 8-ին ցերեկը կլինի +3, +5, հունվարի 9-ին՝ +6, +8 աստիճան։