Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակել է նոյեմբերի 12-14-ը Վրաստանում եղանակի կանխատեսումը:
Արևմտյան Վրաստանում այս օրերին կպահպանվի համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ, իսկ արևելյան Վրաստանում նոյեմբերի 13-ին առանձին վայրերում սպասվում են մեղմ տեղումներ և մառախուղ։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում եղանակը կլինի համեմատաբար տաք, առանց անձրևի և քամու: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +13 աստիճան։
Նոյեմբերի 12-ին մայրաքաղաք Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16, +18 աստիճան, իսկ նոյեմբերի 13-ին կդիտվի ամպամածություն, սպասվում է մեղմ անձրև։