Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ առաջիկա օրերին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։
Երկրի արևմտյան հատվածի լեռնային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան։
Արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր են կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Ափամերձ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան։