Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակել է Վրաստանում օգոստոսի 30-31-ին և սեպտեմբերի 1-2-ին սպասվող եղանակի տեսությունը։
Տեղեկության համաձայն՝ օգոստոսի 30-31-ին Վրաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ սեպտեմբերի 1-2-ին կդիտվի շոգ և հիմնականում առանց տեղումների եղանակ։
Արևմտյան Վրաստանում օգոստոսի 30-31-ին առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ սեպտեմբերի 1-2-ը կդիտվի տաք և առանց անձրևի եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +33, +37 աստիճան։
Արևելյան Վրաստանում օգոստոսի 30-31-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ, առանձին վայրերում կա կարկուտ և քամու ուժգնացում։ Սեպտեմբերի 1-2-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Մայրաքաղաք Թբիլիսիում հիմնականում առանց տեղումների եղանակ է։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։