Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է արևոտ և առանց տեղումների եղանակ: Տեղեկանում ենք Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից:

Ըստ կանխատեսման՝ օգոստոսի 20-ից 22-ին Արևմտյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ Արևելյան Վրաստանի առանձին շրջաններում բարձր ջերմաստիճանի ֆոնին հնարավոր է կարճատև անձրև և կայծակ։

Արևմտյան Վրաստանի հարթավայրային և լեռնային շրջաններում սպասվում է արևոտ եղանակ՝ օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +36, +38 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում բարձր ջերմաստիճանի ֆոնին տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։

Մայրաքաղաք Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։