Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակել օգոստոսի 13-15-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Ըստ կանխատեսման՝ օգոստոսի 13-ի առավոտից արևմտյան Վրաստանում կդիտվի ամպամածություն, մինչև օգոստոսի 16-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է կարճատև անձրև, կայծակ և կարկուտ։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +29, +31 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև, կայծակ, տեղ-տեղ կարկուտ, քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան տաքություն։

Մայրաքաղաք Թբիլիսիում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։