
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 6-ին և 7-ին համեմատաբար ցուրտ կլինի, սպասվում է խոնավ օդային զանգվածների ներթափանցում, անձրև, ամպրոպ․ տեղ-տեղ արևմուտքի ուղղությամբ ուժեղ քամի կփչի, երկրի որոշ լեռնային շրջաններում ձյուն կտեղա:
«Սպասվող առատ տեղումները կարող են էապես բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը և լեռնային շրջաններում սողանքներ ակտիվացնել», — ասվում է գործակալության տարածած հայտարարությունում: