
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մայիսի 12-13-ին Վրաստանում կգրանցվի տեղումնառատ եղանակ: Հնարավոր է անձրև և կայծակ, տեղ տեղ՝ կարկուտ։
Գործակալությունից նշում են, որ Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել ջրի մակարդակի
բարձրացման, գետերի վարարումների, լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։