Այսօր՝ սեպտեմբերի 18-ին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Իսկ սեպտեմբերի 19-20-ը Արևմտյան Վրաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Տեղեկության համաձայն՝ սեպտեմբերի 18-19-ը Թբիլիսիում սպասվում է անձրև, իսկ սեպտեմբերի 20-ին կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սեպտեմբերի 18-19-ը սպասվում է անձրև, իսկ սեպտեմբերի 20-ին կդիտվի տաք և առանց անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի +23, +25 աստիճան:
«Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սեպտեմբերի 18-19-ին կդիտվի է անձրևոտ եղանակ, իսկ սեպտեմբերի 20-ին կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան», — նշվում է տեղեկատվության մեջ։