
Մայիսի 12-ի օրվա վերջից մինչև մայիսի 14-ը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ տեղեկության՝ լեռնային որոշ շրջաններում սպասվում է թաց ձյուն` տեղ-տեղ առատ, հնարավոր է՝ կարկուտ։
Գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 13-ի օրվա վերջից մինչև մայիսի 14-ը կփչի արևմտյան ուժեղ քամի, ծովի վրա հնարավոր է 3-4 բալ ալեկոծություն։
Կանխատեսման համաձայն, հորդառատ անձրևները կարող են առաջացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի հեղեղումներ, երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկիզբ ու ակտիվացում, լեռնային շրջաններում՝ ձնահոսքի ձևավորում։