
Փետրվարի 19-ից 23-ը Վրաստանում սպասվում է տեղումնառատ եղանակ։ Սպասվում են տեղումներ հարթավայրերում՝ անձրևի տեսքով, լեռներում և բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով, ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց։
Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը` նշելով, որ սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել aրևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, լեռնային շրջաններում՝ սողանք։
Ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։