Հունվարի 9-12-ը Վրաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, արևելյան Վրաստանում` տեղ-տեղ առատ ձյուն, հայտնում է Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Հունվարի 10-12-ին Սև ծովի ափամերձ շրջաններում, Զեմո Իմերեթիում, Կոլխեթիի հարթավայրում և Գորի-Սուրամ հատվածում ժամանակ առ ժամանակ կփչի արևելյան ուժեղ քամի (32-34 մ/վ): Ավտոճանապարհների հատվածներում հնարավոր են մառախուղ, բուք, վատ տեսանելիություն, մերկասառույց:
Հունվարի 10-11-ը Արևմտյան Վրաստանի հարթավայրերում օդի ջերմաստիճանի կնվազի գիշերը մինչև -3, -5 աստիճան, Արևելյան Վրաստանում՝ մինչև -8 —- -10 աստիճան։