Վրաստանում մինչև սեպտեմբերի 1-ը կպահպանվի շոգ և հիմնականում առանց տեղումների եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Տեղեկության համաձայն, հարթավայրերում սպասվում է +31, +36 աստիճան տաքություն։ Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում բարձր ջերմաստիճանի ֆոնին հնարավոր է կարճատև անձրև, իսկ արևելյան Վրաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 26-27-ը Կոլխեթիի հարթավայրում, Զեմո Իմերեթիում, Սև ծովի ափամերձ շրջաններում, Գորի-Սուրամ հատվածում և լեռնային շրջանների առանձին հատվածներում կպահպանվի քամու ուժգնացում, իսկ օգոստոսի 28-ից քամու արագությունը կթուլանա:
Մայրաքաղաք Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +34, +36 աստիճան: