
Վրաստանի որոշ շրջաններում մինչև օգոստոսի 1-ը սպասվում են կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանի նվազում չի սպասվում։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին արևմտյան Վրաստանի հարթավայրային և լեռնային շրջաններում կկազմի +26, +31 աստիճան։ Արևելյան Վրաստանի հարթավայրային շրջաններում կգրանցվի +29, +34 աստիճան տաքություն, իսկ լեռնային շրջաններում՝ +25, +30 աստիճան տաքություն։
Թբիլիսիում գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +32, +34 աստիճան տաքություն։