
Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի կայունացում։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Փետրվարի 4-17-ը արևմտյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ։
Օդի ջերմաստիճանը օդերևութաբանների փոխանցմամբ արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում կկազմի +8, +13, իսկ արևելյան Վրաստանում՝ +4, +9 աստիճան։ Փետրվարի 14-ին որոշ շրջաններում ուժգին կփչի արևելյան քամին։
Մայրաքաղաք Թբիլիսիում փետրվարի 14-16-ը սպասվում է համեմատաբար ցուրտ, ամպամած, մառախլապատ և անձրևոտ եղանակ։