
Վրաստանում փետրվարի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում ցերեկը կլինի +12, +17։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի պահպանման գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Վրաստանում փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձյուն։
Երկրի արևմտյան հատվածում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։
Փետրվարի 14-ին երկրի արևմտյան հատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ արևելյան Վրաստանում կդիտվի ամպամած, ցուրտ և ժամանակ առ ժամանակ ձյուն։
Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է ուժեղ արևելյան քամի։
Մայրաքաղաք Թբիլիսիում փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին սպասվում է համեմատաբար ցուրտ, ամպամած, մառախլապատ եղանակ և ձյուն: