
Վրաստանում մինչև դեկտեմբերի 9-ը կպահպանվի համեմատաբար տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին երկրի ամբողջ տարածքում գրանցվել է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կազմում է +8, +13 աստիճան։
Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կբարձրանա +17, +22 աստիճան, արևելյան Վրաստանում՝ +11, +16 աստիճան տաքություն։
Մայրաքաղաքում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կկազմի +13, +15 աստիճան։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր