Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը Վրաստանում բարձր ջերմաստիճան է կանխատեսում մինչև օգոստոսի 7-ը:
Գործակալության տեղեկատվությամբ, կարճատև անձրև և ամպրոպ է հնարավոր միայն Վրաստանի որոշ շրջաններում:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում կկազմի +29, +34, իսկ արևելյան Վրաստանի ցածրադիր վայրերում՝ +31, +36 աստիճան:
Օգոստոսի 5-ից օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կբարձրանա 2-3 աստիճանով:
Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կկազմի +35, +37 աստիճան: